Սոչիի Լազարեւսկի շրջանում մրրիկ է գրանցվել, որը վնասել է մի քանի ծառ եւ էլեկտրահաղորդակցության գծերը: Մասամբ հոսանքազրկվել են մի քանի միկրոշրջաններ, սակայն էլեկտրագծերը արագ վերականգնվել են: Առայժմ առանց լույսի են մնացել Սալոխ-աուլ գյուղի բնակիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Տարերքի արդյունքում փոխվել է գնացքների երթեւեկությունը: Սոչի-Դագոմիս գծահատվածի վրա ծառեր են ընկել: Անվտանգության նկատառումներով, երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:




























