Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները» խորագրով: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 21-ին, լրագրողների «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը նշեց, որ այս տարի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հինգ թանգարանները մայիսի 21-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրենց ցուցադրություններն են ներկայացնելու:
«Չկտրվելով «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները» խորագրից` մեկ լանդշաֆտում հինգ թանգարանները ներկայացնելու են իրենց ցուցադրությունները»,-ասաց նա: Նա նշեց, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր ժամը 14:00-ին տեղի կունենա Գեղանկարների ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից,
Ժամը 18:00-24:00-ին` բաց դռների օր թանգարանում եւ հնավայրում
ժամը 19:00-ին` բացօթյա համերգ «Կարին» ազգագրական երգի-պարիհամույթի մասնակցությամբ, Հնավայրի տարածքում
Ժամը 18:00-24:00-ին` Հին Երևանի լուսանկարների ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից, Թանգարանին կից պերգոլաներով բացօթյա սրահ
Ժամը 21:00-ին` «Էրեբունի-Երևան» ֆիլմի ցուցադրություն Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից, Թանգարանին կից պերգոլաներով բացօթյա սրահ
Ժամը 22:00-24:00-ին` Գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում
Նշենք, որ 2005 թ. Հայաստանը միացել է «Թանգա¬րանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թան¬գարանների միջազգային օրվան հաջորդող ամենամոտ շաբաթ օրը՝ Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄ-ի հո¬վանավորությամբ:



























