Հոկտեմբերի 9-ին կնշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի օրը: Հիշեցնենք, որ 2007թ. Ստեփանակերտի քաղաքապետի  որոշմամբ՝ ԼՂՀ Մայրաքաղաքի օրը նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը: Տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 4-ին՝ մշակութային, սպորտային միջոցառումներով, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառով: Կբացվեն նոր խաղահրապարակներ: Պաշտոնական միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 9-ին՝ Մշակույթի պալատում: