Վայոց ձորի մարզում մայիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գլաձոր գյուղի 33-ամյա բնակիչը սեփական  տանը իրեն դանակով վնասվածքներ է հասցրել, որից հետո  ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել։

Երբ բուժանձնակազմը տուն է մտել երիտասարդը դանակով հարձակվել է բժշկի եւ բուժքրոջ վրա, հայհոյել նրանց ու սպառնալիքներ հնչեցրել։  Քիչ հետո  հարձակվել է  շտապօգնության մեքենայի վրա կոտրել դիմապակին։ Նրանք ստիպված են եղել ահազանգել իրավապահներին, որոնք տղաամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին։