Եթե ադրբեջանցի բժիշկները կապված լինեն դոնորային մաֆիայի հետ, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զակիր Գարալովը: Նշելով, որ «սեւ փոխպատվաստումը» լայն տարածում է գտել մամուլում, դատախազը հայտարարել է. «Մեր կողմից մանրամասն ստուգվում է մամուլում տարածված տեղեկատվությունն այդ հանցագործության հետ կապված: Ուկրաինայի ներքին գործերի մարմիններն ադրբեջանական մամուլում տարածված հայտարարության կապակցությամբ նշել են, որ իրենք տեղեկություն ունեն մարդկային օրգանների «սեւ փոխպատվաստման» մասին: Մենք հետաքննելու ենք այդ հարցը ուկրաինական կողմի հետ համատեղ՝ իրավական համաձայնության հիման վրա: Եթե ադրբեջանցի բժիշկները կապ ունենան դոնորական մաֆիայի հետ, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն: Երկու օր առաջ Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմել է մեզ: Մենք գնահատում ենք այդ դիմումն ու համապատասխան որոշում կկայացնենք»:
Նշենք, որ մի քանի ամիս է՝ շարունակվում է մեծ աղմուկ հանած «սեւ փոխպատվաստման» հետ կապված սկանդալը: Ուկրաինական եւ բելառուսական լրավամիջոցների տեղեկացմամբ ՝ ադրբեջանցի բժիշկները ԱՊՀ երկրների առողջ քաղաքացիների ներքին օրգանների առքուվաճառքով զբաղվում:





























