Ռուսական ոստիկանությունը հոկտեմբերի  1-ին ձերբակալել է 5 դատապարտյալներից 2-ին, ովքեր փախուստի էին դիմել Անդրբայկալի մարզի Չերնիշեւսկ քաղաքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանից սեպտեմբերի 30-ի երեկոյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ փախուստն իրագործել էին Չերնիշեւսկի մոտ գտնվող Աքսենովով-Զիլովսկոե բնակավայրի բնակիչները: Կասկածյալներից 3-ն անչափահասներ են: Նրանց հաջողվել է փախչել՝ քանդելով աղյուսե պատը: Փախածների մեջ է Հայաստանի 22-ամյա բնակիչ Էդգար Ալեքսանյանը: