Հայտնի է դարձել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում մայիսի 21-ին խեղդված 3 անձանց ինքնությունը:

Ըստ այդմ, մահացողներն են 25-ամյա Գրիգոր Առուշանյանը Բերձորից, 25-ամյա Կարեն Ալավերդյանը՝ Գորիսից եւ 31-ամյա Արտեմ Բոլբոլյանն Էջմիածնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դատաբժիշկ Թամարա Պողոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում:

Մեր տեղեկություններով, սկզբում նրանցից մեկն է փորձել  լիճը մտնել եւ խեղդվել է, որին փորձել են օգնել մյուս երկուսը, սակայն չի հաջողվել  եւ  երեքն էլ խեղդվել են։

Նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։