Ադրբեջանական Հաջիգաբուլում կին է ինքնասպան եղել:

Ըստ ԱՊԱ գործակալության, 1941 թվականին ծնված Պյուստա Քերիմովան փորձել է ինքնահրկիզվել: Նա մարմնի 90%-ի այրվածքով շոկային վիճակում տեղափոխվել է Շիրվանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Բժիշկները նրա մարմնի վրա՝ կրծքավանդակի ձախ հատվածում, նաեւ կրտած-ծակած վերքեր են հայտնաբերել:

Մասնագետներին, սակայն, չի հաջողվել փրկել կնոջ կյանքը: