Այսօր՝ ժամը 10-ի սահմաններում Աշտարակ-Երեւան խճուղու 9-րդ կիլոմետրի մոտ տեղի է ունեցել ավտովթար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբ: Տեղում պարզվել է, որ Քոբուլեթիից Երեւան ուղեւորվող Արսեն Ասրյանի վարած «Միթսուբիշի» մակնիշի 06 ՏՏ 804 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «Պազ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետեւանքով միկրոավտոբուսի բոլոր ուղեւորները եւ վարորդն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարների օգնությամբ բոլոր 12 վիրավորները նախ տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, ապա` Երեւան:

Վիավորներից 9-ին տեղավորել են «Արմենիա» բժշկական կենտրոնում, երկու երեխայի (4 եւ 14 տարեկան)` «Սբ Աստվածամայր» հիվանդանոցում: Նրանց վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Վթարի հետեւանքով զոհեր չկան: