Մադրիդի «Ռեալը» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախաձեռնությամբ Չիլիի Սան Խոսեի հանքավայրում գետնի տակ մնացած 32 չիլիացի եւ մեկ բոլիվիացի հանքափորներին ուղարկել է 33 մարզաշապիկ` արքայական ակումբի բոլոր ֆուտբոլիստների եւ Ժոզե Մոուրինյոյի ինքնագրերով, հաղորդում է Marca-ն: Այդկերպ աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբը ցանկացել է աջակցություն հայտնել օգոստոսի 5-ից 700 մետր խորությամբ գետնի տակ ապրող հանքափորներին:
Նշենք, որ մասնագետների գնահատականներով, հանքափորներին հնարավոր կլինի դուս բերել նոյեմբերի վերջին:





























