ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հոկտեմբերի 7-ին կայցելի Թուրքիա։ Այցելության ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Թաիփ Ռեջեփ Էրդողանի, խորհրդարանի նախագահ Ալի Շահինի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Քաբուլում Թուրքիայի հրամանատարության ժամկետների ընդլայնման, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող եւ տարածաշրջանային հարցեր։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այցելության ժամանակ Ռասմուսենը հնարավոր է քննարկի նաեւ Աֆղանստանում թուրքական ռազմական զորակազմի ավելացման հարցը։




























