Թուրքիայում 300 երիտասարդներ նախաձեռնել են վերստեղծել «Հեղափոխական երիտասարդական կամուրջ» շարժումը։

Թուրքական Atilim-ի փոխանցմամբ՝   Ստամբուլից ճանապարհ ընկած երիտասադները Անկարայում հանդիպել են իրենց համախոհների հետ եւ «Խաղաղությանը կամուրջ դարձիր» նախագծի շրջանակում շարժվել են դեպի Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգ։

Հեղափոխական երիտասարդները ճանապարհ ընկնելուց առաջ կազմակերպել էին ակցիա՝ «Երիտասարդությունը խաղաղությանը կամուրջ է դառնում» անունով, որի ժամանակ հավաքվածների անունից հանդես է եկել Չաղդաշ Էրսոյը։ «Այս ժամանակաշրջանում, երբ ժողովուրդների միջեւ պատերազմներ են հրահրվում, մենք, Թուրքիայի 4 կողմից հավաքված ուսանողներով գնում ենք կրկին ստեղծված «Հեղափոխական երիտասարդների կամուրջ»-ի բացմանը։ Այդ ամենը իրականացնում ենք, թուրք, քուրդ, հայ եւ լազ երիտասարդների հետ համատեղ»-նշել է Էրսոյը։