Թուրքիայի քուրդ ուսանողները բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով ապահովել քրդերենով, լազերենով եւ չերքեզերենով իրենց կրթության իրավունքը: Բոյկոտը ձգվելու է մեկ շաբաթ՝ TZP-Kurdi-ի ընդունած որոշման համապատասխան: Շատ ուսանողներ չեն այցելում պարապմունքներին:
«Խոսքը միայն քրդերենի մասին չէ, բայց մենք ցանկանում են դպրոց բերել բոլոր լեզուները, այդ թվում լազերի (Տրապիզոնի վրացալեզու բնակիչների) եւ չերքեզների (Հյուսիսային Կովկասից ներգաղթածների) լեզուները: Ժողովուրդները, որոնք մոռանում են իրենց լեզուն, անհետանում են»,- ասել է Ստամբուլի համալսարանի ուսանողներից մեկը:




























