Երեւանում այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 15:00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով պոկվել է Կամերային թատրոնի տանիքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:

«Այս պահին ահազանգեր ունենք, որ մայրաքաղաքի երեք վարչական շրջաններում տանիքների թիթեղն է պոկվել, 17 ծառ է արմատախիլ եղել»,- ասաց Մուշեղ Ղազարյանը:

ԱԻՆ պաշտոնյայի խոսքով՝ այս պահին արտառոց դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել:

Նշենք, որ ահազանգեր ստացվել են նաեւ Արագածոտնի մարզից: