Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում է ԴՆԹ-ի ազգային արխիվ ստեղծել: Այդ մասին մայիսի 23-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը`  2015-ին Հայաստանի պետբյուջեի իրականացման վերաբերյալ հաշվետվության մեջ, որի քննարկումներ են ընթանում Ազգային Ժողովի հանձնաժողովներում: Այդ նպատակով   «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է կազմվել, որի վերաբերյալ այժմ քվեարկություն է տեղի ունենում շահագրգիռ գերատեսչությունների հետ: