Ջեբլա եւ Տարտուս սիրիական քաղաքներում ահաբեկչական գործողություններն ուղղված են հրադադարի եւ երկրում քաղաքական կարգավորման գործընթացի խափանմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: 

«Սիրիական հողում ահաբեկիչների հերթական արյունալի չարագործությունը ամենավճռական դատապարտման է արժանի, նշել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: Այն լիովին անթաքույց նպատակ ուներ` խափանել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը Սիրիայում պահպանվում է փետրվարի 27-ից եւ ընդհանուր առմամբ խափանել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ջանքերը»:

ՌԴ ԱԳՆ-ում ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ազգականներին եւ սիրիացի ամբողջ ժողովրդին: