Թող ամեն մեկն իր գործով զբաղվի։ Այս մասին մայիսի 23-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ԼՂՀ Մարտակերտի շրջանում տարածքների մասին հարցին։
«Ամեն մեկը պետք է իր խնդիրներով ու պարտականություններով զբաղվի։ Կարծում եմ, հասկանալի է, որ ԼՂՀ ղեկավարությունը եւ ռազմա-քաղաքական ղեկավարությունը քննարկում են այդ խնդիրները։ Ուզում եմ նորից հայտարարել․ այդ տարածքներում դիրքերն այնպես են դասավորված, որ վերահսկողությունը, նախաձեռնությունը, իսկ անհրաժեշտության դեպքում խոցելու բոլոր նախաձեռնությունները գտնվում են ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ձեռքում։
Պաշտպանական եւ հարձակողական գործողությունների ժամանակ միշտ դիրքերի փոփոխություն է լինում, սակայն այն չպետք է հետ պահի հարցի գլոբալ լուծումից։ ՊԲ-ն կատարել է իր բոլոր խնդիրները»,- վստահեցրել է նախարարը։




























