Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին, կեղծիք եւ զրպարտություն է։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարն ընդգծել է, թե ադրբեջանական կողմը պետք է պատասխան տա Լեռնային Ղարաբաղում կատարած հանցագործությունների համար։

Մեկնաբանելով մեղադրանքները՝ նախարարը նշել է, թե հայկական կողմն անում է  հնարավորը, որ հակառակորդի խաղաղ բնակչությունը հարվածի տակ չհայտնվի։