Ֆիզիկայի ոլորտում Շնոբելյան մրցանակը ստացել է նորզելանդական Օթագո համալսարանը, որի գիտնականներն ապացուցել են, որ եթե գուլպան հագնեն կոշիկի վրայից, դա կկանխի սառույցի վրա ընկնելը:

Շնոբելյան (հականոբելյան) մրցանակը կազմակերպվում է արդեն 20-րդ տարին, որը նախ ծիծաղ է հարուցում ապա ստիպում մտածել: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է ԱՄՆ Հարվարդի համալսարանում՝ ինտերնետային հեռարձակմամբ:

Ոչ պակաս օգտակար է Keele Univercity-ի գիտնականների հայտնագործությունը, որոնք ապացուցել են, որ հայհոյանքներն ու անեծքները իջեցնում են ցավի զգացողությունը:

Շնոբելյան մրցանակը բժշկության ասպարեզում բաժին է հասել հոլանդացիներին, ովքեր ապացուցել են, թե ասթման կարելի է բուժել կարուսել նստելով:

Մերիլենդի բժիշկներն էլ ապացուցել են, թե միկրոբները կպչում են մորուքին:

Տնտեսության բանագավառում մրցանակը ստացել են Goldman Sachs, AIG, Lehman Brothers, Bear Stearns, Merril Lynch եւ Magnetar հսկաների մենեջերները՝ համաշխարհային ճգնաժամի մեղավոր դառնալու համար: