Ուկրաինայում կկայանա Վրաստանում ապրող ադրբեջանցիներին նվիրված ֆորում։
«Ֆորումի գլխավոր թեման լինելու է Վրաստանում բնակվող ադրբեջանցիների արդի խնդիրները, որը կպատրաստի Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը (ՎԱԿ)։ Նախատեսվում է հրավիրել Վրաստանի եւ Ադրբեջանի դեսպաններին, միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Երբ գոյություն ունեցող խնդիրները դառնում են հասարակության ձեռքբերումները, հնարավորություններ են ստեղծվում դրանց արագ լուծման համար»-նշված է կոնգրեսի հաղորդագրության մեջ։
«Ավելի քան 1500 ադրբեջանցիների սահմանադրական իրավունքերը ոտնահարված են։ Իսկ իրավախախտումներն ադրբեջանցիների կողմից հիմնականում կապված են տարրական իրավական անգրագիտության հետ։ Այդ ոլորտում եղած խնդիրնեը լուծելու ուղղությամբ կոնգրեսը հրատարակել է տարբեր բուկլետներ՝ նվիրված մարդու իրավունքներին։ Կոնգրեսը ցանկանում է ադրբեջաներեն թարգմանել Վրաստանում վերջերս ընդունված հարկային օրենսդրությունը»-հայտարարել է ՎԱԿ-ի նախագահ Ալի Բաբաեւը։




























