Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հոկտեմբերի 1-ի կեսօրին անսպասելիորեն վերադարձել է Մոսկվայի քաղաքապետարանի շենք, եւ այնտեղ անցկացրել մոտ մեկուկես ժամ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուժկովը երեք օր անընդմեջ իր իրերի հետեւից գալուց հետո, վերջնականապես լքել է քաղաքապետարանը:
Լուժկովը հանձնել է Մոսկվայի քաղաքապետի նշանը, որը պատարստված է արծաթից՝ ոսկեջրած եւ կիսաթանկարժեք քարերով, որը նա կրում էր երդմնակալության եւ հանդիսավոր միջոցառումների ժամանակ:




























