Սոմալիի ծովահենները 15 մլն դոլար են պահանջել Olib նավն ազատելու համար, որի վրա գտնվում են 13 վրացի եւ 3 թուրք նավաստիներ։ Այս մասին հայտնել է նավաստիների աշխատանքի կազմակերպմամբ զբաղվող մասնավոր ընկերության «Գրինվիչ-21»-ի տնօրեն Սերգո Դեվաձեն, որի տղան եւս գտնվում է այդ նավի վրա։
«Ծովահենները պահանջում են 15 մլն դոլար»,-ասել է Դեվաձեն։
Իրենց պահանջները չկատարելու դեպքում, ծովահենները սպառնացել են նավաստիներին ափ իջեցնել, որտեղ նրանց անվտանգությունը երաշխավորված չի լինի:
Հիշեցնենք, որ ծովահենները նավը գրավել էին սեպտեմբերի 8-ին Ադենի ծոցում





























