Porsche ընկերության ղեկավար Մաթիաս Մյուլլերը Փարիզում բացված ամենամյա ավտոսրահում այսօր` հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ գերմանական ավտոարտադրողը մտադիր է մոտ ապագայում վերադառնալ Ֆորմուլա-1: Մյուլլերի խոսքով, Porsche-ը եւ Audi-ն որը նույն խմբի մեջ է ներկայացված կլինեն եւ «Լե Ման» ավտոարշավում եւ Ֆորմուլա-1-ում: Այժմ երկու մակնիշները մասնակցում են Լե Մանին: Porsche-ը Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնությանը մասնակցել է 1957-1964թթ.:

Հասանելի է
русский



























