Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին այցելել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության կենտրոնակայան:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Է.Մամեդյարովը երկկողմ հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ, մասնակցել է «28+1» ձեւաչափով հանդիպմանը: Մամեդյարովն իր ելույթում արծարծել է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, եւ ԼՂ հակամարտությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հարաբերությունների, Ադրբեջանում անվտանգության ոլորտի բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նման խորհրդակցություններ կայանում են տարին մեկ անգամ: