Ուկրաինայի նախկին վարչապետ եւ «Յուլիա Տիմոշենկոյի բլոկի» (ԲՅՈՒՏ) նախագահ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը՝ չեղյալ համարել 2004 թվականի քաղաքական բարեփոխումները, պետական իշխանության օկուպացիա է:
«Եւ այդ պատճառով եզրակացությունը կարող է լինել մեկը, այն է՝ նախագահը եւ խորհրդարանը պետք է վերընտրվեն արտահերթ նախագահական եւ խորհրդարական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն ժողովրդավար միջազգային հասարակության գործող մոնիտորինգի հսկողության տակ»-ասել է նա։
NEWS.am- ն ավելի վաղ հաղորդել էր, որ հոկտեմբերի 1-ին Ուկրաինայի դատարանը որոշում էր ընդունել, ըստ որի 2004-ի քաղաքական բարեփոխումները, որով Ուկրաինան նախագահական խորհրդարանական երկրից դարձել էր խորհրդարանական նախագահական, ընդունվել էին օրենսդրության խախտումներով:





























