Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը փորձ կկատարի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում անցկացնել հակահայկական բանաձեւը՝ «օկուպացված» տարածքների մասին: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, «դա իր արտացոլումն է գտել լիագումար 65-րդ նիստի աշխատանքներում»:
Ավելի վաղ բանաձեւի նախագիծը հետ էր կանչվել Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային միջնորդների ճնշման տակ:
Հակահայկական բանաձեւը անցկացնելու Բաքվի նոր փորձը հաընկնում է ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների հետ, որը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանում: Դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն կակտիվանա այդ ուղղությամբ, եթե մինչ այդ իրեն ձեռնտու զարգացումների չհասնի:





























