Ներկայումս ղարաբաղյան հակամարտության լուծման համար չկա միջազգային այլ ձեւաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Ալի Բիլգե Ջանկորելը: Պատասխանելով հարցին, թե ինչպես կազդի բանակցային գործընթացի վրա համանախագահների փոփոխությունը, եվրոպացի պաշտոնյան նշել է, թե բանակցությունները շարունակվում են ցանկացած դեպքում: «Փոփոխություններ կարող են լինել ցանկացած ժամանակ: Որեւէ մեկը մշատպես չի մնում իր տեղում, բոլորին էլ փոխում են: Բայց ներկայումս ղարաբաղյան հակամարտության լուծման համար չկա միջազգային այլ ձեւաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից»,- ասել է պաշտոնյան եւ հավելել, որ աշխատանքները շարունակվելու են: