Երկրորդ աշխարհամարտի հայ վետերան Վարդեւան Ալեքի Երանոսյանը, ով Հայաստանի տեղափոխվել է Բրյանսկ, հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Ամեն ինչ արվել է, որ դա տեղի ունենա տարեց մարդկանց համաշխարհային օրը` հոկտեմբերի 1-ն:
«Ես ամբողջ կյանքս հիշում եմ եւ սիրում եմ այն աղջիկներին, ովքեր փրկեցին ինձ Բրյանսկի մոտ: Նրանք մեծ սիրտ ունեն»,- ասել է Երանոսյանը: Ռուսական անձնագիրն ստանալու համար եկել էր հարազատների հետ, հաղորդում է nashbryansk.ru-ն:
ՌԴ օրենսդրության համաձայն, Ռուսաստան մշտական բնակության եկած պատերազմի վետերանները քաղաքացիություն են ստանում հեշտացված կարգով եւ անհամեմատ կարճ ժամանակում: Ոչ վետերանները ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պետք է որոշակի փուլեր անցնեն, իսկ վետերանները դրանք չեն անցնում:





























