Իրանի ոստիկանությունը հոկտեմբերի 2-ին Իսպահան քաղաքում ձերբակալել է արգելված «Իրանի ազատության շարժում» կազմակերպության  առաջնորդ Էբրահիմ Յազդիին` իր տեղակալ Հաշեմ Սաբաղիանի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:

Յազդին Իրանի նախկին հոգեւոր առաջնորդ Իմամ Խոմեյնիի խորհրդականն է եղել եւ 1979-ին շահին տապալելուց հետո զբաղեցրել է Իրանի առաջին ԱԳ նախարարի պաշտոնը: