«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` նույն ինքը` Թոխմախի Մհերը, վերջին օրերին կրկին սկսել է ակտիվանալ: «Մհերը ցանկանում է կրկին պաշտոնի տիրանալ եւ հիմա փորձում է բանակցություններ վարել ՀՀԿ-ի ներսում, Սերժ Սարգսյանի մտերիմների հետ:
Ըստ մեր աղբյույրների` Թոխմախի Մհերին դեռ կոնկրետ որեւէ աշխատանք չեն առաջարկել, բայց խոստացել են օգնել: Ըստ որոշ տեղեկությունների` հիմնական խոսակցությունը ծավալվել է Սեդրակյանին փոխնախարար նշանակելու մասին»,-գրում է թերթը:



























