Լատվիայում  այսօր՝ հոկտեմբերի 2-ին, անց են կացվում խորհրդարանական ընտրություններ։ Երկրում եւ նրա սահմաններից դուրս արդեն բացվել են 1013 ընտրական տեղամասեր։ Ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություններ եւ միավորումներ։ Որպեսզի նրանք խորհրդարան մտնեն, անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների 5 տոկոսը:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հաղթելու ամենաշատ հնարավորությունն ունի «Համաձայնության կենտրոնը», որն ակտիվորեն պաշտպանում է ռուսալեզու հասարակության իրավունքները, այդ թվում նաեւ այն մարդկանց, ովքեր չունեն Լատվիայի քաղաքացիություն։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 1,5 մլն քաղաքացիներ։ Քաղաքացիություն չունեցող ավելի քան 350 հազար ռուսալեզու բնակիչները չեն կարող քվեարկել։ Օրենքի համաձայն՝ նրանք իրավունք չունեն մասնակցելու ընտրություններին եւ աշխատել պետական համակարգում։