Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն սկսող Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը եւ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, քրիստոնեական արժեհամակարգի եւ արդի մարտահրավերների շուրջ:



















