Լրատվամիջոցները հաղորդում են, որ Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն սեպտեմբերի 30-ին հոսպիտալացվել է: Նա քաղցկեղով հիվանդ է: Ըստ բժիշկների՝ նախագահի առողջական վիճակի վատացման պատճառը վարակը կամ ալերգիան է եղել: Պարագվայի նախագահը հիվանդ է քաղցկեղի մի տեսակով, որը քայքայում է մարդու իմունային համակարգը: Ֆերնանդո Լուգոն հաղթել է 2008 թվականի ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, հավաքելով 41 տոկոս ձայն: Ըստ էության, նրա օգտին է քվեարկել Պարագվայի բնակչության մեծամասնությունը: Հիմնականում, նրա օգտին է քվեարկել Պարագվայի աղքատ բնակչությունը:

Իր երդմնակալությանը Լուգոն մասնակցել է ավանդական վերաշապիկով, սանդալներով եւ առանց փողկապի:

Երդմնակալության ժամանակ նախկին Սան-Պեդրոյի եպիսկոպոսը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: