Արտակարգ իրավիճակ օդում. Իրկուտսկի մարզում վթարային վայրէջք է կատարել Լենսկ-Բրատսկ չվերթ իրականացնող «Սեսնա-208» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Իրկուտսկի մարզի բաժանմունքի ղեկավարը: Ինքնաթիռում եղել է 6 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: «Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիրենսկ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա, Մակարովո ավանի մոտակայքում: Նախնական տվյալներով վայրէջքը տեղի է ունեցել շարժիչի անկայուն աշխատանքի պատճառով»,-ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: