Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը մեկնաբանել է իր թիմի ժամանակից շուտ հաղթանակը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Մտքով հասկանում եմ, որ մենք արդեն հաղթել ենք, բայց մինչեւ վերջ չեմ կարողանում դրան հավատալ: Որովհետեւ, բոլորը չափազանց երկար են այս հաջողությանը հասել: Մենք սկսել ենք աշխատել ոչ երկու ամիս առաջ, ոչ էլ հավաքների ժամանակ: Երեւի, արդեն չորս տարի տքնում ենք այս թիմը կերտելու համար: Այս րոպեից սկսվում է ռուսաստանյան կանանց շախմատի գերիշխանությունը: Բոլոր աղջիկները երիտասարդ են, տաղանդավոր ու աշխատասեր: Ժամանակին, այսպիսի խաղացողներ կային Չինաստանում: Բայց մենք կարողացանք ահա այսպիսի հաղթողների աճեցնել: Եվ այժմ ես նայում եմ այս ֆենոմենալ արդյունքին` 10 հաղթանակ 10 մրցամարտում եւ հասկանում եմ, որ մեր բոլոր ծրագրերն իրականացան. Մենք դեռ կիրակի պետք է վերջին տուրում խաղանք, եւ ես սկզբունքորեն ուզում եմ այն հաղթել: Ես շատ շախմատիստների հետ եմ աշխատել: Հավատացեք` մեր թիմը երազանքի թիմ է»,- «Սովսպորտին» ասել է Յուրի Դոխոյանը: