ԱՄՆ-ում սկանդալ է. Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի քաղաքացիները մեղադրվում են ամերիկյան բանկերից 3 մլն դոլար գողանալու մեջ (ենթադրվում է, որ այդ գումարը կարող է հասնել անգամ 70 մլն դոլարի):
ԱՄՆ Անվտանգության դաշնային բյուրոյի ցուցակներով, հետախուզվողների մեջ են Իլյա Կարասեւը, Լիլիան Ադամը, Մարինա Օփրեան, Կրիստինա Իզվեկովան, Սոֆիա Դիկովան, Արտյոմ Ցիգանկովը, Յուլիա Կլեպիկովան, Մաքսիմ Պանֆերովը, Նիկոլայ Գարիֆուլինը, Դորին Կոդրենուն, Յուլիա Շպիրկոն, Ալմիրա Ռախմատուլինան, Ստանիսլավ Ռաստարգուեւը: Հետախուզվողներից մեկը` Դմիտրի Սապրունովն արդեն կալանավորվել է:
Նրանք մեղադրվում են նաեւ փողեր լվանալու, անձնագրերի եւ այլ փաստաթղթերի կեղծման, ինչպես նաեւ անձնական տվյալներ գողանալու մեջ:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները չեն տեղեկացրել ռուսաստանցիների կալանման մասին, թեեւ պարտավոր էին դա անել Վիեննայի կոնվենցիայի համաձայն:





























