Թուրքիայի Իզմիրի նահանգում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հսկա ժայռաքանդակի վրա անհայտ անձը կամ անձինք կրահակերթ են արձակել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Իզմիրի նահանգի Բուջայի քաղաքապետը հայտնել է, թե ցավով նկատել է, որ Աթաթուրքի ժայռաքանդակը հարձակման է ենթարկվել։
«Ես քննադատում եմ այս հարձակումը։ Ոչ ոք չի կարող մեր երկրի միասնությունը խախտել։ Ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին զբաղվել այս հարցով։ Ես ամաչելով եմ ասում, բայց պատրաստ եմ գնալ եւ Աթաթուրքի քանդակի մոտ հերթապահել»,-նշել է քաղաքապետը։





























