Թայվանի ափերին 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կենտրոնի տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ընկած է եղել Թայբեյից 115 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի  կենտրոնը ընկած է եղել 246 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: