«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Հայաստանի աշխատանքի եւ Սոցիալակաան հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը  հեռացել է ԲՀԿ-ի շարքերից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահի մամուլի պատասխանատու Խաչիկ Գալստյանը։

«Գեւորգ Պետրոսյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, այդ հարցը քննարկել է պարոն Ծառուկյանի հետ եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որն ինքն աշխատանքի է անցնելու եվրոպական կազմակերպությունում, որն անհամատեղելի է կուսակցական պատկանելության հետ, հեռացել է»,-ասաց մամուլի խոսնակը։

Հարցին, թե Գ. Պետրոսյանը հեռանալո՞ւ է Հայաստանից, Խ. Գալստյանը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ նրա աշխատանքի առաջակ արվել է Հայաստանում գործող միջազգային կառույցների կողմից, այդպես էլ չհստակեցնելով, թե որ կազմակերպության մասին է խոսքը: