Եվրամիությունը 2017-ին ուկրաինացի պաշտոնյաներին հավելավճար վճարելու ֆոնդ կգործարկի, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի տնտեսական զարգացման միջազգային օգնության համակարգող դեպարտամենտի ղեկավար Ալյոնա Տրեգուբին:

2016-ի հունվարին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք էր ստորագրել պետական ծառայության բարեփոխումների մասին, որն ուժի մեջ էր մտել մայիսի 1-ին:

Օրենքի նախագիծը համաձայնեցվել էր ԵՄ-ի հետ, իսկ դրա ընդունումը Ուկրաինայի կառավարությանը թույլ էր տվել բանակցություններ վարել Եվրահանձնաժողովի  հետ ուկրաինացի պաշտոնյաների լրացուցիչ վճարումները ֆինանսավորելու համար հատուկ ֆոնդ ստեղծելու մասին: