Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրները համաձայնության չեն եկել նավթի արդյունահանման շեմը փոխելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով հանդիպման մասնակցին:
«ՕՊԵԿ-ի երկրները չեն պայմանավորվել քաղաքականության փոփոխության շուրջ եւ նավթի արդյունահանման առաստաղ չեն սահմանել», — ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ համաձայնեցման դեպքում ՕՊԵԿ-ի երկրների որոշումն իրենից խոշոր փոխզիջում կներկայացնի, հայտնում է Gazeta-ն:





























