ՕՊԵԿ-ի անդամ պետությունները հուլիսի 2-ին կայացած գագաթաժողովում հանգել են եզրակացության, որ նավթի շուկան առանց ակտիվ գործողությունների էլ հաղթահարում է ստեղծված իրավիճակը եւ որոշել չփոխել 2011 թվականից գործող արդյունահանման քվոտաները:
Ըստ ՏԱՍՍ-ի, գագաթաժողովի մասնակիցները որոշել են նաեւ կազմակերպություն վերադարձնել Գաբոնին, իսկ ՕՊԵԿ-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Նիգերիայի ներկայացուցիչը:
Հավաքի մասնակիցները կարծում են, որ 2015 թվականի դեկտեմբերին կայացած վերջին հանդիպումից ի վեր նավթի գներն աճել են ավելի քան 80%-ով, առաջարկի եւ պահանջարկի միջեւ տարբերությունը նվազում է, նավթի եւ նավթամթերքի պաշարները համեմատաբար չափավոր են: Սա հաստատում է փաստը, որ շուկան հավասարակշռության շրջան է անցնում:
ՕՊԵԿ-ի երկրների բանակցությունների արդյունքների մասին հաղորդումներից հետո նավթի Brent տեսակի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում նվազել են 1.85%-ով՝ հասնելով 48.8 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























