Անգլիայի Բանկի կառավարիչ Մարկ Քարնին ներկայացրել է 5 ֆունտ անվանական արժեքով նոր թղթադրամը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի պատկերով: Ըստ The Guardian-ի, այն Անգլիայի եւ Ուելսի դրամի պատմության առաջին պլաստիկե թղթադրամն է:

Lenta-ի փոխանցմամբ, նոր թղթադրամի շնորհանդեսը կայացել է Բլենհեյմ կալվածքում՝ բրիտանական նախկին առաջնորդի ծննդավայրում: Այն շրջանառության մեջ կդրվի այս տարվա սեպտեմբերի 13-ից:

Ակնկալվում է, որ այս դրամները կծառայեն միջինը 5 տարի. 2.5 անգամ ավելի երկար նույն անվանական արժեքով նախկին թղթադրամներից: Արդյունքում, դրա ինքնարժեքն ավելի ցածր կլինի:

Ապրիլին հայտնի դարձավ նաեւ, որ առաջիկայում 20 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի ստրկության դեմ եւ կանանց իրավահավասարության համար պայքարող սեւամորթ կնոջ՝ Հարիեթ Թաբմենի պատկերը: