Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման գործում առաջընթացի սպառնալիքներն ու առաջնայնությունները փոխվել են, հիմա պետք է համաձայնության գա տարածաշրջանն ընդհանուր առմամբ: Այս մասին Փարիզում մերձավորարեւելյան կարգավորման հարցով գիտաժողովի նախօրեին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

AFP-ի փոխանցմամբ՝ Օլանդը հավելել է, որ խաղաղության օգտին խիզախ ընտրություն պետք է անեն Իսրայելն ու Պաղեստինը:

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման միջազգային գիտաժողովը պետք է կայանա Փարիզում առանց հակամարտ կողմերի ներկայության: Իսրայելը սպասում է, որ այն կձախողվի, իսկ Պաղեստինը պատրաստվում է Իսրայելին մեղադրել խնդրի լուծման հարցում առաջընթացի բացակայության մեջ: