Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա:  Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար եւ նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են դատավորների անկախության ապահովման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրի լուծմանն առնչվող հարցերի շրջանակում համագործակցության հնարավորություններին: