ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարը, հայտնել են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայում հակամարտության հաղթահարման ուղիների քննարկումը, ներառյալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը», — հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին նաեւ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության պրակտիկ հարցեր որպես ՍԱՄԽ-ի (Սիրիային աջակցության միջազգային խմբի) ղեկավարներ», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























