Ուկրաինուհի օդաչու ու Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, որը երկու տարի անցկացրել է ռուսական քննչական մեկուսարաններում, որոշել է «սեքոնդ- հենդից» հագուստ գնել, գրում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:
«Ես իմ զգեստապահարանում զինվորական համազգեստ ունեմ ու կարող էի մյուս պատգամավորների նման դրանով շրջել: Բայց ես պետք է սովորեմ քաղաքակիրթ հագուստին: Գնացի խանութ ու ցնցվեցի, թե երկու տարում ինչքան են փոխվել գները: Մի լաթը կարող է այդքան մեծ գումարներ արժենալ»,- ասել է նա:
Սավչենկոն նաեւ նշել է, որ եթե «ես ազգային պատգամավոր եմ, իսկ իմ ժողովուրդը «սեքոնդ հենդից» է հագուստ գնում, ուրեմն ես էլ այնտեղից կգնեմ»:





























