Մայքլ Ջեքսոնի մահը որակվել է որպես սպանություն: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման վճիռ է կայացրել Լոս Անջելեսի դատաբժշկական փորձագետի գրասենյակը, երգչի դիակի հետազոտման արդյունքում:

Զեկույցում նշվում, որ Ջեքսոնի մահացել է ուժեղ ցավազրկող համարվող պրոպոֆոլի չափաքանակից, որի հետ միաժամանակ խառնվել է լոպազիպամ: Փորձագետը կարծում է, որ լոպազիպամից հետո պրոպոֆոլի սրսկումը բերել է այդ երկու նյութերի ռեակցիայի, որն էլ մահվան պատճառ է դարձել:

Դրանից զատ, Ջեքսոնի արյան մեջ հայտնաբերվել են նաեւ այլ ցավազրկող դեղեր, այդ թվում միդազոլամ, դիազեպամ, լիդոկային եւ էֆեդրին: Այդուհանդերձ, գրասենյակն իր զեկույցն ամբողջությամբ չի հրապարակել՝ ոստիկանության պահանջով: Լրատվամիջոցները երգչի հավանական սպանող են համարում նրա անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեին, ով այդ օրն առավոտյան երգչին պրոպոֆոլ է տվել: Սակայն նրան դեռ որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

Այդուհանդերձ ոստիկանությունն արդեն խուզարկություն է անցկացրել բժշկի տանն ու գրասենյակում, հարցաքննել է նրան եւ մի քանի այլ բժիշկների, որոնք դեղեր են նշանակլ Ջեքսոնին կամ խորհուրդներ տվել: Մյուրեի պաշտպանները պնդում են, որ այն, ինչ բժիշկը տվել է Ջեքսոնին, «չպետք է սպաներ նրան»:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել էր հունիսի 25-ին՝ սրտի կաթվածից։