Թուրքիան հարյուր տարի չէր լռի, եթե չլինեին նրա դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ն: Այս մասին իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն գրել է Il Manifesto թերթում: Թուրքիայի պատասխանատվությունը կարելի է համեմատել նացիստականի հետ, հավելել է նա:
Իր հերթին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետք է ասել՝ ոչ առանց բավականության, ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը անվանել է Բեռլինի գործը: Հերթական ապտակը Թուրքիային Պուտինից, որը օգտվելով իրավիճակից ՝ վերահաստատում է Հայաստանի հոր ու հովանավորի իր դերը:
Միջազգային քաղաքականության այս չարագուշակ պարում անցյալը մոռանալու ցանկություն միայն Թուրքիայում չէ: Հարյուր տարվա լռությունը չէր լինի, եթե Անկարան չգտներ իր համար լավագույն դաշնակիցների՝ այդ թվում Միացյալ նահանգները: Նախագահ Օբամայի նախընտրական խոստումը՝ արտասանել «ցեղասպանություն» բառը, այդպես էլ անկատար մնաց: ԱՄՆ ոչ մի նախագահ այդպես էլ համարձակություն չունեցավ ասելու այդ բառը:
Եվ Իսրայելը, չնայած Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շատ հրեաների ջանքերին՝ այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել այն: Դրա պատճառը քաղաքական ու ռազմական մտերմությունն է՝ սկզբում Թուրքիայի, իսկ հիմա էլ Ադրբեջանի հետ (որին նա զենք է մատակարարում):
Հայաստանի խորհրդանշական հաղթանակը կարող է բարդացնել իրավիճակը: Երեւանը մենակ է մնացել ՝ շրջապատված ավելի ուժեղ հակառակորդներով:





























