Մոսկվա-Գրոզնի չվերթի ինքնաթիռում, որը հոկտեմբերի 3-ին հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, ռումբ չեն հայտնաբերել: Ականազերծողները ուշադիր ստուգել են ինքնաթիռի սրահն ու բոլոր հանգույցները, սակայն պայթուցիկ սարքեր չեն գտել:
Ուղեբեռի ստուգումից հետո, ուղեւորները նույն ինքնաթիռով շարունակել են թռիչքը, հաղորդում է k2kapital.com-ը:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին Վոլգոգրադի օդանավակայանում հարկադիր վայրէջք էր կատարել Վնուկովո-Գրոզնի չվերթի ՅԱԿ-42 ինքնաթիռը` ռումբի մասին անանուն զանգից հետո: Ինքնաթիռում եղել են անձնակազմն ու 73 ուղեւորներ, այդ թվում՝ 6 երեխաներ:



























